ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյան. Մարդիկ ԱԺ-ում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, այդ մարդկանցով պետք է զբաղվել

Նիկոլ Փաշինյան. Մարդիկ ԱԺ-ում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, այդ մարդկանցով պետք է զբաղվել
25.01.2020 | 22:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ խորհրդարանն իր գոծունեության մեկ տարում ակներև բացթողում չի ունեցել, մինչդեռ Փաշինյանին մտահոգել է այս շաբաթ ԱԺ նիստում տեղի ունեցած միջադեպը. «Միակ ակներև բացթողումն այն է, որ երկու օր առաջ ինչ-որ մարդիկ Աժում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ